Հայազգի գործիչը՝ Դավութօղլուի կուսակցության համահիմնադիրն է

1215

Թուրքիայի քաղաքական կուլիսներում երկարատև քննարկումներից հետո, այսօր՝ դեկտեմբերի 13-ին նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը և կուսակցության հիմնադիր կազմին։

Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է։ 

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:
Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։