Եվրախորհրարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել սառեցնել Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը

62

Եվրախորհրարանի մի խումբ պատգամավորներ, այդ թվում Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահը և անդամները, Եվրամիությանը կոչ են արել սառեցնել Վրաստանին հատկացվող հետագա ֆինանսական օգնությունը, քանի որ իշխանությունները և ընդդիմությունը տապալել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ քաղաքական երկխոսությունը:

«Եվ իշխող կուսակցությունը, և հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցում էին բանակցություններին, մեղավոր են արդյունքների համար, ընդ որում հիմնական պատասխանատվությունն ընկնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա: Քաղաքական փոխզիջումից հրաժարվելու պատճառով Վրաստանի իշխանությունները չպետք է սպասեն ԵՄ-ի հետ նախկին հարաբերություններին վերադառնալուն, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել: Եվրախորհրդարանը, մասնավորապես, կոչ է անում դադարեցնել ֆինանսական հետագա օգնությունը Վրաստանին, րացուցիչ պայմաններ ներառել մակրոֆինանսական աջակցության ծրագրում և Վրաստանի բյուջեին աջակցելու եվրոպական ծրագրերում»,-ասված է պատգամավորների հայտարարության մեջ:

Պատգամավորները «Վրացական երազանք»-ից պահանջել են ակիտվացնել ընտրական և դատական համակարգի բարեփոխումներ անցկացնելու ջանքերը: