ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Իրան

145

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը Թվիթերի իր էջում գրել է.

«Արևմուտքի տնտեսական ճնշումները հաղթահարելու Իրանի նոր մարտավարությունը: Չինաստանի արտգործնախարարից հետո հաջորդ շաբաթ հյուրընկալելու ենք ՌԴ արտգործնախարարին: Արևմուտքը համաշխարհային հարաբերությունների նոր կարգ կտեսնի: Աշխարհը միայն ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն»:

Նշենք, որ պատգամավորի թվիթերյան էջում գրառումն այժմ հասանելի չէ: Լավրովի՝ Թեհրան այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: