Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է կառավարություն ձևավորել

69

Իսրայելի նախագահը Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ հանձնարարել է վարչապետ և «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կառավարություն ձևավորել: Դրա համար օրենքը հատկացնում է 28 օր ժամկետ՝ 2 շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ:

«Ես եկել եմ եզրակացության՝ հիմնված խորհրդատվությունների քանակի վրա, որ պատգամավոր Բենյամին Նեթանյահուն մի քիչ ավել հնարավորություն ունի կառավարություն ձևավորելու համար: Դրանից ելնելով՝ ես նրան հանձնարարել եմ դա անել»,-ասել է Ռիվլինը:

«Տարբեր դաշինքների հետ խորհրդակցություններից հետո հետևյալ պատկերն էր ստացվել. 52 պատգամավոր ինձ խնդրեց Նեթանյահուին հանձնարարել ձևավորել կառավարություն, 45-ը՝ «Յեշ Ատիդ»-ի առաջնորդ Յաիր Լապիդին: 7 պատգամավոր խնդրեց նախարարների կաբինետի կազմավորումը հանձնարարել «Յամինա»-ի Նաֆթալի Բեննեթին, իսկ 16-ը ոչ մի խորհուրդ չտվեց»,-նշել է Իսրայելի նախագահը: