Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

73

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Ղարիբաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես ինձ լավ եմ զգում, ինքնամեկուսացած եմ և շարունակում եմ աշխատանքս հեռահար եղանակով»,-գրել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ, այդուհանդերձ, մտադիր է պատվաստվել, և կարևոր չէ, թե որ ընկերության պատվաստանյութից կլինի դեղամիջոցը։