Թուրքիայում 4 իրանցու են բերման ենթարկել Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար

82

Թուրք ուժայինները բերման են ենթարկել դեռևս մարտի 20-ին Դենիզլի քաղաքում Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցած Իրանի քաղաքացիներ Իսմայիլ Ֆաթթահին, Լեիլի Ֆարաջին, Զեյնաբ Սահաֆիին և Մոհամմադ Փուրաքբարին, հայտնում է Ermenihaber.am-ը:

Վերոհիշյալ բողոքի միջոցառումը կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ։ Նշյալ կոնվենցիան «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» հայտնի է կոնվենցիան է։ 

Բերման ենթարկված Իրանի քաղաքացիներին տեղափոխել են Դենիզլիի ոստիկանական վարչության օտարերկրացիների հարցերով մասնաճյուղ: Նշվում է, որ իրանցիներին բերման ենթարկելու պատճառն այն է, որ մասնակցել են անօրինական հավաքին։