Հայաստանի Զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ. Նիկոլ Փաշինյան

128

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնային է համարում ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից զենքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ այս մասին ՀՀ վարչապետն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով ՝ Հայաստանի Զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք նույնպես իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: