Վրաստանի իշխանությունները նշել են ընդդիմության հետ բանակցությունների պայմանը

75

Վրաստանի իշխող «Վրացական երազանք, ժողովրդավար Վրաստան» կուսակցությունն ընդդիմության հետ բանակցությունների սեղանին կնստի այն դեպքում, եթե վերջինս փոխի իր դիրքորոշումը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Մենք միշտ պատրաստ ենք և գտնում ենք, որ բանակցություններին այլընտրանք չկա: Եթե ընդդիմությունը վերանայի իր վերաբերմունքը և մոտեցումներն այն պայմանների հանդեպ, որոնք քննարկվել են նախորդ երկխոսության ընթացքում, ապա մենք պատրաստ ենք բանակցություններին»,-Formula TV-ի եթերում ասել է Թալակվաձեն:

Հիշենցնենք, որ նախորդ հանդիպման ընթացքում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը չստորագրեցին Եվրոպայի խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի ներկայացրած փոխզիջումային, 5 կետից բաղկացած փաստաթուղթը: Կողմերը համաձայնության էին եկել 3 կետ շուրջ: Կոնսեսուսի չի հաջողվել հասնել քաղբանտարկյալների ազատ արձակման և երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ: