Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա. ԱՀ նախագահի խոսնակ

170

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարությունը, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում, «Արցախպրես»-ին տված հարցազրույցում նշել է.

«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Լուսինե Ավանեսյանը: