Կարմիր ծովում պայթյուն է եղել իրանական նավի վրա. Իսրայելը հայտնում է հարձակման մասին

131

Կարմիր ծովում պայթյուն է եղել իրանական Saviz նավի վրա: Պաշտոնական Թեհրանը հաստատել է պայթյունի տեղեկությունը, որի պատճառները դեռ պարզվում են:

«Իրանի առևտրային Saviz նավը աննշան վնասվել է Կարմիր ծովում՝ Ջիբութիի ափամերձ շրջանում, տեղի ունեցած պայթյունից հետևանքով»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Սրան զուգահեռ, Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ ինքն է կրում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող նավի վրա հարձակման պատասխանատվությունը, որը զբաղվում էր հետախուզությամբ: