Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունից. Էրդողան

134

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը դառնալու է Սև ծովը Մարմարի ծովին միացնող նոր նավարկելի զարկերակը:

«Անկախ նրանից, թե ով ինչ է ուզում կամ չի ուզում, մենք սկսում ենք և կյանքի կկոչենք «Ստամբուլ» ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,-ասել է Էրդողանը՝ վստահություն հայտնելով, որ Մոնտրոյի կոնվենցիային աջակցություն հայտնած պաշտոնաթող ծովակալների հետևում կանգնած է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը:

 «Նրանք փորձում են ինչ-որ կերպ արդարացնել այդ հռչակագիչը, որ հեղաշրջման է նման»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել էին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման համար բացելու» և բանակն իսլամացնելու համար: