Hill Air Force Base F-35As fly in formation over the Utah Test and Training Range, March 30, 2017. (U.S. Air Force photo/R. Nial Bradshaw)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է իրականացնել Արաբական Միացյալ Էմիրություններին 23 մլրդ դոլարի զենքի վաճառքի գործարքը:

«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջ շարժվել ԱՄԷ-ին զենք վաճառելու հարցում, չնայած նրան, որ մենք շարունակում ենք ուսումնասիրել մանրամասները և խորհրդակցել ԱՄԷ-ի բարձրաստիճան անձանց հետ, որպեսզի վստահ լինենք, որ նախկինում ԱՄԷ-ի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ փոխըմբռնում է ձեռք բերվել»,-ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ նշելով, որ մատակարարման ենթադրյալ ժամկետ լինելու է 2025թ. հետո:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ի իշխանությունները ձգտում են նրան, որ «ամերիկյան ռազմական տեխնիկան կիրառվի մարդու իրավունքներին և զինված հակամարտությունների միջազգային օրենքներին լիովին համապատասխան»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here