Թուրքիայում 10 տարում 35․000 անօրինական գաղթական է ձերբակալվել

260

10 տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է Եվրոպա հասնել ջանացող 35․000 անօրինական գաղթական։

Հատկապես ռեկորդային թվով գաղթականներ են ձերբակալվել 2019թ․։ Դեկտեմբերի 11-ի դրությամբ այդ թիվը կազմել է 8․604։ Այն դեպքում, երբ 2010թ․ ձերբակալվել էր 1711 ապօրինի գաղթական։

Միևնույն ժամանակ, թե օրինական, թե անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած և դուրս եկած կամ երկիրը չլքած գաղթականների ընդհանուր թիվը  2019թ․ կազմել է 432․000, իկսկ վերջին 15 տարվա ընթացքում՝ 1 մլն 726․000։

2019թ․ ձերբակալված գաղթականների մեջ հատկապես մեծ թիվ են կազմել Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Սիրիայի, Պաղեստինի քաղաքացիները։