Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները

148

Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում կայանալու է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը եռաչափ ձևաչոփով 8-րդ նախարարական հանդիպումը կլինի:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում եռակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը:

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներին կընդունի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:  Հանդիպման շրջանակում ստորագրվելու է համատեղ հայտարարություն:

Հիշեցնենք, որ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև համագործակցության ձևաչափը ստեղծվել է 2012 թվականին: Նախորդ հանդիպումը կայացել էր Ստամբուլում, 2018 թվականի աշնանը: