Մոտ 87 պաղեստինցի է վիրավորվել Երուսաղեմում և Արևմտյան ափում Իսրայելի ոստիկանության հետ բախումների ժամանակ

163

Երուսաղեմում, Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև Գազայի հատվածում առնվազն 87 պաղեստինցի է տուժել Իսրայելի ոստիկանության հետ բախումների ժամանակ, հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկը։

«Մեր բրիգադներն ընդունել են ընդհանուր 87 վիրավորի»,-ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

50 արաբ վիրավորվել է Երուսաղեմում և հարակից տարածքներում, 33-ը՝ Արևմտյան ափում, ևս 4-ը՝ Գազայի հատվածում։

Նշենք, որ հունիսի 15-ին Երուսաղեմի Հին քաղաքում կայացել էր աջ հրեա ակտիվիստների քայլերթը Իսրայելի դրոշներով։ Երթի ժամանակ նրանք հնչեցրել են «Երուսաղեմը մերն է», «Մահ արաբներին» արտահայտություններ։ Այդ կապակցությամբ Իսրայելի բանակը ողջ երկրում տեղակայել էր «Երկաթ գմբեթ» ՀՕՊ համակարգի մարտկոցները և լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել՝ Հորդանան գետի Արևմտյան ափում կարգուկանոնի պահպանման համար։