ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերած օգնության համար

132

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջնորդ հանդես գալու համար։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը համագործակցության համար, որ ցուցաբերեց իր հարևանների նկատմամբ՝ վերականգնելու վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա արտասովոր համագործակցության օրինակ էր տարբեր մասնակիցների միջև, այդ թվում ԵԱՀԿ-ի՝ Շվեդիայի ու ԵՄ-ի գլխավորությամբ։ Մենք խոսել ենք Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մասին, որին ԵԱՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ մասնակցություն»,-ասել է Շմիդը։