Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմական բազայի ստեղծման հավանականությունը

191

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրած «Շուշիի հռչակագրի» շրջանակում հնարավոր է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազա հիմնվի:

«Դա հռչակագրի դրույթների շրջանակից դուրս չէ: Այդ հարցի զարգացումը հնարավոր է: Այդ թեման կարող է զարգանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ընթացքում: Մեր բանակցությունների արդյունքում ևս այն կարող է իրագործվել իր ձևով»,-լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը՝ պատասխանելով Ադրբեջանում թուրքական ռազմական բազայի հայտնվելու հավանականության մասին հարցին: