Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հայտնվելու տեղեկության մասին

408

ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը շշուկներ է որակել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկությունը՝ հրաժարվելով այն մեկնաբանել:

«Մենք չենք քննարկել այդ հարցը, և շշուկները չենք մեկնաբանում»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրած «Շուշիի հռչակագրի» շրջանակում հնարավոր է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազա հիմնվի՝ նշելով, որ այդ թեման կարող է զարգանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ընթացքում: