Իրանի նորընտիր նախագահը խոստացել է պայքարել կոռուպցիայի և աղքատության դեմ

226

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար և կենսական պայմանների բարելացում, և այդ հարցը կյանքի է կոչելու նոր կառավարությունը:

«Իրանի ժողովրդի ուղերձն է փոփոխություններ: Իրանի ժողովրդի ուղերձն է պայքարել կոռուպցիայի, աղքատության և խտրականության դեմ, ինչպես նաև հասնել արդարության»,-ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ դա ուղերձ է նոր կառավարությանը, որին պետք է լսել: