Իսրայելի վարչապետին հեռացրել են հանրահավաքի վայրից, երբ հնչել է հրթիռի արձակման տագնապի ազդանշանը

231

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուի մասնակցությամբ երկրի հարավում գտնվող Աքշելոն քաղաքում տեղի ունեցած «Լիկուդ» կուսակցության հանրահավաքի ընթացքում Գազայի կողմից հրթիռի արձակման տագնապի ազդանշաններ են հնչել։

Վարչապետը ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Նրան հեռացրել են բեմից և տեղափոխել անվտանգ տեղ։

Ավելի ուշ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որ  «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգը դեկտեմբեր 25-ի որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռ։