Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին

618

Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիխանովին, հայտնում է Jam-news.net-ը:

Նրա դին հայտնաբերել են բնակարանում, որտեղ ապրում էր, սակայն Բաքիխանովի ընկերները, վկայակոչելով ոստիկանությանը, նշում են, որ վարկածներից մեկով՝ նա ընկնել պատուհանից:

Հուսեին Բաքիխանովը քաղաքական էմիգրանտ էր Ադրբեջանից, ով ապրում էր Թբիլիսիում և այստեղ քաղաքական ապաստան էր խնդրում: Սակայն մահվանից մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, Բաքիխանովի հետ կասկածելի միջադեպ էր պատահել. Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիների հետ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ըստ բլոգերի՝ այդ մարդիկ իր վրա հարձակվել են Բաքվի հրահանգով։