Էրդողանը և Զուրաբիշվիլին հեռախոսազրույց են ունեցել

390

Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը: Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ նախագահները քննարկել են Թուրքիա-Վրաստան հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:

Էրդողանը վրացի գործընկերոջը փոխանցել է, որ Թուրքիան և Վրաստանը, տարածաշրջանում ի հայտ եկած նոր հնարավորությունները գնահատելով, կարող են աշխատել էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերի վրա:

Թուրքիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայում բռնկված հրդեհների դեմ պայքարի ընթացքում Վրաստանի ցուցաբերած համերաշխության համար: