Իրանցի գեներալի հուղարկավորությանը հրմշտոցի հետևանքով 59 մարդ է մահացել

236
Mourners attend a funeral ceremony for Iranian Gen. Qassem Soleimani and his comrades, who were killed in Iraq in a U.S. drone strike on Friday, at the Enqelab-e-Eslami (Islamic Revolution) square in Tehran, Iran, Monday, Jan. 6, 2020. (AP Photo/Ebrahim Noroozi)

Իրանի պետական հեռուստատեսության տեղեկատվությամբ` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողությանը հրմշտոցի հետևանքով 35 մարդ է զոհվել, վիրավորվել ևս 48 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել գեներալի հայրենի Քերմանի շրջանում, որտեղ ընթացել է հուղարկավորության արարողությունը:

Թեհրանում ընթացող սգո թափորին մասնակցել է մոտ մեկ մլն մարդ:

Ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցների հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի, իսկ վիրավորների թիվը 213 է:

Հիշեցնենք, որ  հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարձակման հետևանքով Իրաքում սպանվել է  իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: