Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է նկատվել. Իրանի ԱԳՆ

156

Սաուդյան Արաբիայի թագավորության և Իրանի միջև ուղիղ բանակցությունները կնպաստեն փոխադարձ վստահության կառուցմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բըն Աբդուլազիզ Ալ-Սաուդը:


«Իրանը Սաուդյան Արաբիայի հարևանն է, հետևաբար թագավորությունը հույս ունի, որ երկկողմ բանակցությունները կարող են ուղի հարթել տարածաշրջանի բարօրության համար»,- ասել է Սաուդյան Արաբիայի թագավորը:

Սալմանն արտահայտել է նաև Սաուդյան Արաբիայի անհանգստությունը կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն հայտնել էր, որ իրանասաուդական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է նկատվել: Ըստ նրա՝ վերջին երկու ամիսներն բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել:

Նա նշել է, որ Իրանի նախագահի պաշտոնում Իբրահիմ Ռաիսիի ընտրվելուց հետո Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև փոխադարձ դրական ուղերձներ են նկատվել: