Իրանի պատգամավորները շարունակում են արձագանքել Բաքվից հնչող հակաիրանական հայտարարություններին

113

«Ադրբեջանը պետք է անհապաղ փոխի իրանցիների նկատմամբ իր վերաբերմունքը։ Մեր զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած քայլի, որն ուղղված կլինի Իրանի ազգային անվտանգության դեմ»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռուհոլլահ Մոթաֆաքերազադը՝ արձագանքելով Բաքվից հնչող հակաիրանական հայտարարություններին:

Նա կոչ է արել «հիշել փոխադարձ հարգանքի մեխանիզմի մասին և լարվածություն թույլ չտա, քանի որ դա կողմերից որևէ մեկի օգտին չէ»:

Հակաիրանական հայտարարություններին արձագանքել է նաև Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Վալի Էսմայիլին, ով կոչ է արել «փոքր հարևանին»\Ադրբեջանին\ զգուշանալ սիոնիստական ռեժիմի խարդախ ծրագրից»՝ վկայակոչելով Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը առ այն, որ «Իրանը, իր ռազմավարական խորքը իր սահմաններից հազարավոր կիլոմետրեր այն կողմ է սահմանել»: