Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել. Իրանցի պատգամավոր

544

«Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել։ Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է, այնպես որ Սիմորղի [Իրանը խորհրդանշող առասպելական թռչուն] դաշտում իզուր մի խայտառակվեք»,- թվիթերյան էջում գրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին՝ անդրադառնալով Բաքվից հնչող հակաիրանական հայտարարություններին: