Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱԽ քարտուղար

140

Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու շրջանակներում Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր ու բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է»,– ասաց Գրիգորյանը` հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։

Նրա խոսքով` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների ու Ադրբեջանի հետ հարաբերություններից տարանջատված։ Իսկ ԼՂ խնդրի կարգավորման միակ հարթակն, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբն է։