Լիբանանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հանդիպել են առաջին անգամ

97

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են Փարիզում սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները:

Ըստ աղբյուրի՝ Մակրոնը կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ  բարեփոխումները երկիրը տնտեսական ճգնաժամից հանելու համար՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Լիբանանին ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտում:

Իր հերթին Միկաթին նշել է, որ բարեփոխումները «չափազանց կարևոր են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ վարելու համար»՝ ավելացնելով, որ իր կառավարությունը հանձնառու է խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացման համար: