Բոսֆորում իրար են բախվել ռուսական և թուրքական բեռնանավերը

240

Բոսֆորի նեղուցում տեղի է ունեցել վթար: Իրար  են բախվել  ռուսական «Русич-10»  և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը:

Այդ մասին հայտնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական առափնյա ոստիկանության հայտարարությանը: 

Հայտարարության մեջ ասվում է, որ 128 մետրանոց ռուսական բեռնանավը վերադառնում էր Ռուսաստան Թուրքիայի Բուրսա  նահանգից:  Իսկ 90 մետրանոց թուրքական բեռնատար նավը  Թուրքիայի Քոջաելի նահանգից մեկնում էր Քարադենիզ Էրեղլի նավահանգիստ, որը գտնվում է Սև ծովի ափին: 

Տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր: Որպես վթարի պատճառ առաջ է քաշվում թուրքական բեռնատար նավի ղեկավարման հետ կապված տեխնիկական խնդիրը: