Զինված բախում՝ Իրան-Ադրբեջան սահմանին

108

Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ ԱՀ սահմանապահների ուղղությամբ արձակված պատասխան կրակոցի արդյունքում Իրանից Ադրբեջան ներթափանցման փորձ կատարած երեք անձ է սպանվել:

Դեպքը տեղի է ունեցել սահմանային Բեյլագան գյուղի մոտակայքում, հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան:

«Ադրբեջանը, առանց նշելու սպանվածների ինքնությունը, հայտարարել է, թե մաքսանենգները թմրանյութ են փորձել անցկացնել սահմանը»,-նշել է իրանական աղբյուրը: