Վրաց-ադրբեջանական սահմանին քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

164

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու:

Վրաստանի քաղաքացի Գ. Ի.-ն սահմանային գոտում հրազեն և նռնակ օգտագործելով, վրաց սահմանապահին սպառնացել է պատանդ վերցրել և ստիպել իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված: Նա միջադեպի ընթացքում մի քանի անգամ կրակել է, հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից:

Սահմանապահ ոստիկանության օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է իրավիճակը շտկել, ընթանում է հետաքննություն: