Սաուդյան Արաբիայում մահապատիժների թվի ռեկորդային աճ է գրանցվել

91

2019թ. Սաուդյան Արաբիայում մահապատիժների թվի ռեկորդային աճ է գրանցվել:  Այս մասին հաղորդվում է «Reprieve» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում:

Սաուդական կառավարությունը նախորդ տարի 184 մարդ է մահապատժի ենթարկվել, որից միայն 5-ը եղել են սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող անձինք, իսկ 90-ը օտարերկրյա քաղաքացիներ:  

Նշվում է, որ այս ցուցանիշով Սաուդյան Արաբիան գերազանցել է նախորդ տարիներին սահմանած իր ռեկորդը:

Զեկույցի համաձայն` մահապատժի ենթարկված անձանցից 82-ը դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի վաճառք իրականացնելու, իսկ 57-ը սպանության մեղադրանքով:

«Reprieve»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում 2014թ. մահապատժի է ենթարկվել 88 մարդ, 2015թ.` մոտ 157: 2015թ. ցուցանիշը պահպանվել է նաև 2016, 2017 և 2018թթ., իսկ 2020թ. արդեն հայտարարվել է 4 մարդու մահապատժի դեպքերի մասին: