Իսրայելի պաշտպանության բանակը Թուրքիան ներառել է սպառնալիքների ցուցակում

150

Չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների առկայությանը՝ Իսրայելի պաշտպանության բանակը`«ՑԱՀԱԼ»-ը Թուրքիայի Հանրապետությունը ներառել է սպառնալիքների ցուցակում, այդ մասին հաղորդել է իսրայելական «The Times of Israel» լրատվամիջոցը՝ հղում կատարելով երկրի հետախուզության սեփական աղբյուրներին։

Հրապարակման մեջ նշվել է, որ Թուրքիան առաջին անգամ է ընգրկվում նշված ցուցակում, ինչը պայմանավորված է Իսրայելի հանդեպ այդ երկրի քաղաքական ղեկավարության, այդ թվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրսևորած ագրեսիվ վարքով, ինչպես նաև՝ պաղեստինյան «ահաբեկչական» խմբավորումների գործունեությունը սեփական տարածքում չխոչընդոտելու իրողություններով և այլն։

Հետախուզության նախապատրաստած զեկույցում, այնուամենայնիվ, 2020թ․ երկու երկրների միջև ուղիղ հակամարտություն չի կանխատեսվում։