Ռոհանին ներողություն Է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը

92

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն Է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել Է նախագահը: Նա նաև Իրանի զինված ուժերից պահանջել Է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

«Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր Շտաբը ու զինվորականները գան և ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնները»,-ասել Է նախագահը: