ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

455

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձից հետո։ 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարությանը համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև նշել է, որ պատրաստվում է գործադիրի անդամներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել։ 

Նա նաև հավելել է, որ կառավարության աշխատանքում «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ 

ՌԴ նախագահը նաև խնդրել է կառավարության արդեն հրաժարական տված անդամներին շարունակել իրականացնել իրենց աշխատանքը մինչև նոր նախարարների կաբինետ նշանակելը։