Թրամփն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում, Լիբիայում և Իրանում ստեղծված իրավիճակը

188

ԱՄՆ Սպիտակ տնից հայտնում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում և Լիբիայում ընթացող զարգացումները, նաև Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման արդյունքում ստեղծված իրավիճակը։

Ինչպես հայտնի է՝ Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակի սրացման դերակատարներից մեկը Թուրքիան է։ Լիբիայում ներկայումս առկա լարված իրադրությունը պայմանավորված է հենց Թուրքիայի վարած քաղաքականությամբ։ Լիբիա զորք ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունից հետո Լիբիայի Ազգային բանակի մարշալ Խալիֆ Հաֆթարին ենթարկվող ուժերը հանդես եկան կտրուկ դիրքորոշմամբ։

Թուրքիան գերտերությունների՝ այդ թվում ԱՄՆ և Ռուսաստանի հետ շարունակում է այս զարգացումների շուրջ քննարկումներ ունենալ։