Ադրբեջանական մամուլն ընդունել է,որ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված ԱԹՍ-ի օգնությամբ

202

Ադրբեջանական մամուլը որոշակի թվացյալ չեզոքությունից հետո դարձյալ բուռն արշավ է սկսել սպանված իրանցի գեներալի դեմ:

Ադրբեջանցիները Ղասեմ Սոլեյմանիին մեղադրում են տասնյակ հազարավոր ադրբեջանցի թուրքերին Թավրիզում արյան մեջ խեղդելու և Լիբանանում ռազմական ճամբարներ ստեղծելու մեջ:

Zerkalo.az-ը հրապարակել է մի հոդված, որն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Մենք բազմիցս կանգնել ենք հարցի առաջ՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի լարմանը։ Հանգուցյալ ալ-Մուհանդիսը հենց այնպես չէր ասում, թե որտեղից են անօդաչուները թռչում Իրաք»:

Zerkalo.az-ը ըստ էության ընդունում է, որ իսրայելական ԱԹՍ-ներն Ադրբեջանից են արձակվել Իրաք: Մերձավոր Արևելքում հայտնի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, որը հունվարի 3-ին սպանվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ գեներալ Սոլեյմանիի հետ միասին նույնպես բարձրաձայնում էր ԱԹՍ-ների՝ Ադրբեջանի տարածքից օդ բարձրանալու հանգամանքը:

Այսպիսով՝ եթե ադրբեջանական մամուլը ընդունում է, որ ԱԹՍ-ները արձակվել են Ադրբեջանի տարածքից, ապա տրամաբանորեն ընդունում են նաև, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված անօդաչու թռչող սարքի հավաքած տվյալների օգնությամբ Ադրբեջանից արձակված հրթիռի կողմից։