Թուրքիայի ՊՆ-ն սահմանել է այլընտանքային զինվորական ծառայության վճարների չափը

203

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է 2020 թվականի առաջին կեսին այլընտրանքային զինվորական ծառայության համար նախատեսված վճարների չափը։

Թուրքիայում գործում է այլընտրանքային զինվորական ծառայության երկու տեսակ։ Առաջինը վերաբերում է Թուրքիայում բնակվող զինապարտներին, երկրորդը՝ Թուրքիայից դուրս, արտասահամանում ապրող և աշխատող զինապարտներին։

Արտասահմանում ապրող և աշխատող զինապարտները այլընտրանքային զինվորական ծառայության համար վճարում են արտարժույթով։ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը նրանց համար սահմանել է 5.261 եվրո վճար։ Նախկինում նրանց զինծառայությունը տևում էր 28 օր, սակայն հաշվի առնելով, որ շատերը երկար բացակայելու պատճառով կորցնում էին իրենց աշխատանքը, այժմ արտասահմանում ապրող և աշխատող զինապարտները Թուրքիայում ծառայում են 21 օր։

Իսկ Թուրքիայում բնակվող զինապարտների համար այլընտրանքային զինվորական ծառայության վճարը սահմանվել է  35.000 թուրքական լիրա։ Ըստ ընդունված որոշման՝ վճարումները պետք  կատարվեն մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։