Եգիպտոսն արձագանքել է «Անադոլու» գործակալության թղթակիցների ձերբակալությանը

145

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակիցների ձերբակալության առնչությամբ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել, որին հետևել է նաև Եգիպտոսի պաշտոնական արձագանքը։

Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունը մասնավորապես նշել է, որ այդ թղթակիցներն աշխատում էին ահաբեկչական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից հիմնադրված և Թուրքիայի աջակցությունը վայելող կառույցի անվան ներքո։

Ըստ հայտարարության թղթակիցներն հանդես են եկել Եգիպտոսը վարկաբեկող հրապարակումներով և նրանց առջև խնդիր է դրված եղել կեղծ, իրականությանը չհամապատասխանող լուրերով վնաս հասցնել Եգիպտոսի հեղինակությանը։

Ընդգծելով, որ թուրք թղթակիցների ձերբակալման գործընթացն ամբողջովին օրինականության սահմաններում է ընթանում՝ Եգիպտոսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմեդ Հաֆիզը հայտարարել է նաև, որ տգեղ է ահիմն մեղադրանքներ ստանալ մի երկրի կողմից, որը սարսափելի վիճակում է գտնվում մամուլի և խոսքի ազատության տեսանկյունից և 180 երկրների շարքում զբաղեցնում է 157-րդ տեղը ձերբակալված լրագրողների քանակով։