Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Թուրքիայի պաշտպանության նախարարի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

78

Հունվարի 16-ին Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին:

Ըստ իրանական աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով տարածաշրջանում կայունություն հաստատելու համար բոլոր երկրների մասնակցության անհրաժեշտությունը: