Իրանի հրթիռակոծած ամերիկյան ռազմաբազայում ամերիկացի 11 զինծառայող է վիրավորվել

166

Հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազները հրթիռակոծելու հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Ըստ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության հաղորդած տեղեկության՝ նշյալ 11 զինվորների մոտ էլ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Զինծառայողներից 8-ը Իրաքից ուղարկվել են Գերմանիայի, 3-ն էլ Քուվեյթի հոսպիտալներ: Նշվում է, որ բուժումն ավարտելուց հետո զինվորականները ծառայության կվերադառնան Իրաք:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ իրականացրած հատուկ գործողության ժամանակ Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Սոլեյմանի սպանության վրեժը լուծելու նպատակով իրականակն կողմը հրթիռակոծել էր Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները՝ հիմնական հարվածն ուղղելով Այն ալ-Ասադ ավիաբազային:

Հրթիռակոծումից անմիջապես հետո Իրանը հայտարարեց, որ գործողության արդյունքում զոհվել է 80 ամերիկացի զինծառայող, իսկ ամերիկյան կողմը հանդես եկավ հակառակ հայտարարությամբ՝ նշելով, որ զոհեր չեն գրանցվել: