Ադրբեջանի նկատմամբ հետաքննության շրջանակներում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականը

309

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Տեխասում դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի տան և նախընտրական գրասենյակի խուզարկությունը կապված է Ադրբեջանի և մի քանի ամերիկացի գործարարների նկատմամբ լայնածավալ դաշնային հետաքննության հետ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:


Այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկեցին Տեխասի Լարեդո քաղաքում գտնվող Կուելյարի տունը, նրա օգնականը հայտարարեց, որ կոնգրեսականը «լիովին կհամագործակցի ցանկացած հետաքննության հետ»:

«Նա հավատարիմ է արդարադատության և օրենքի գերակայության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Կուելյարը վերջին տարիներին Կոնգրեսում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի համանախագահն էր և բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ: