Եվս մեկ իրանցի հրամանատար է սպանվել

145

Մինչ Իրանում շարունակում են սգալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մահը, այդ կառույցի ենթակայության ներքո գործող «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարներից մեկը սպանվել է հենց իր տանը։

Սպանվող հրամանատարը Իրանի Դարհովին շրջանի «Բասիջի» ղեկավար, կապիտան Աբդոլհոսեյն Մոջդամին Է, որը զոհվել է Դարհովինում գտնվող իր տան վրա իրականացված զինված հարձակման ժամանակ։

Նշվում է, որ հարձակումն իրականացնողների ինքնությունը դեռ չի պարզվել։ Նրանք եղել են սև դիմակներով։

Իրանի Շադգանի նահագապետարանը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։