ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓՈՐՁԱԳԵՏ

1358
Startup Stock Photos

Region Monitor-ը հայտարարում է վերլուծական հոդվածների կանչ՝ յուրահատուկ հնարավորություն ընձեռելով արևելագիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կովկասագիտության, լրագրության և հարակից բաժիններում սովորող բոլոր ուսանողներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային զարգացումների ուսումնասիրությամբ, վերլուծությամբ և փնտրում են հարթակ սեփական մասնագիտական կարծիքը լսելի դարձնելու և փորձառություն ձեռք բերելու համար։

Վերլուծական հոդվածները (ոչ գիտական) պետք է վերաբերեն Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների արտաքին և ներքին քաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային և ժողովրդագրական արդի խնդիրների քննությանը, տարածաշրջանային հակամարտությունների, աշխարհաքաղաքական գործընթացների ուսումնասիրությանը։
Ընթացիկ ամսվա համար առաջարկում ենք ուսումնասիրել հետևյալ թեմաները.

  • Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հակամարտությանը։
  • Ալիևյան բարեփոխումների ընթացքն Ադրբեջանում. ՏԻՄ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
  • Իրանի միջուկային համաձայնության շուրջ զարգացումներ
  • Սիրիական հակամարտության ներկա շրջափուլի առանձնահատկությունները․ արտաքին և ներքին դերակատարների ազդեցության դիրքային պատկերը։

Ուսանողները սահմանափակված չեն միայն մեր կողմից առաջարկվող թեմաներով, սակայն կարևոր է ուսումնասիրվող խնդրի արդիականությունը։  

Հոդվածներն ընդունվում են հայերեն կամ ռուսերեն տարբերակներով։ Դրանցից հաջողվածները խմբագրության փուլը հաղթահարելուց հետո կհրապարակվեն կայքի «Երիտասարդ փորձագետ» բաժնում։ Հոդվածի վերջում անհրաժեշտ է նշել տեղեկատվական աղբյուրները։

Հոդվածների տեխնիկական չափանիշներն են․

  • Տառատեսակը՝ Sylfaen, տեքստի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,15։
  • Հոդվածի սկզբում վերնագիրը՝ գլխատառերով։
  • Հոդվածի վերջում հեղինակի անուն ազգանունը, տարիքը, ուսումնառության վայրը (համալսարան, ֆակուլտետ, ամբիոն, կուրս), էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
  • Հոդվածի ծավալը՝ A4 ֆորմատի մինչև 5 էջ։

Հոդվածների առաջին խումբն ընդունվում է մինչև փետրվարի 29-ը։ Հարցերի դեպքում կարող եք գրել, ինչպես նաև հոդվածներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։