Ալիևն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

127

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ հեռախոսազրույցի ժամանակ մասնավորապես անդրադարձ է եղել Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության աշխուժացման հեռանկրաներին։

Իլհամ Ալիևը ներկայացրել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։