Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել․ իշխանությունները լռում են

563

Չինաստանում սկիզբ առած մահաբեր կորոնավիրուսից Ադրբեջանում մահացության դեպքեր են գրանցվել։ Այս մասին թեև որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց ռուսական «Инфотека 24» -ի խմբագրության էլեկտրոնային հասցեին ստացվել է Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման փաստը վկայող ձայնագրություն։

Էվիմ Աբդուլազադե անուն –ազգանունով ներկայացած ադրբեջանցին ձայնագրության մեջ պատմել է, որ իր մոր ազգականը մահացել է կորոնավիրուսից։ Երբ մայրն այցելել է հիվանդանոց, բժիշկը հայտնել է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել։  

«Կորոնավիրուսը ընդհանուր առմամբ տարածվում է Ադրբեջանում, բայց առողջապահության նախարարությունը թաքցնում է դա։ Կարծում եմ, որ դրա պատճառը Չինաստանից ներմուծվող ապրանքներն են։ Ադրբեջանը Չինաստանից մեծ քանակությամբ ապրանքներ է ներմուծում», — հայտարարել է ձայնագրության հեղինակը։

Հիշեցնենք, որ Չինաստանում և արդեն ողջ աշխարհում արագությամբ տարածվող մահաբեր կորոնավիրուսից փետրվարի 3-ի դրությամբ մահացել է 361 մարդ։ Վարակվածների թիվն արդեն հատել է 17․000-ի սահմանը։