Վրաստանին կաջակցենք անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում. Շառլ Միշել

259

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանին աջակցելուն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել եվրաինտեգրման ճանապարհով՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելով։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վերահաստատել եմ Եվրամիության աջակցությունը՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Սա իսկապես աշխարհառազմավարական պահ է։

Անցյալ շաբաթ Եվրախորհուրդը որոշեց Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու հեռանկար տալ»,- Twitter-ի իր միրոբլոգում գրել է Միշելը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո

ՀԻշեցնենք, որ Ղարիբաշվիլին և Միշելը հանդիպել են հունիսի 29-ին Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ։