«Ալ Քաիդայի» պարագլուխ Կասիմ ալ Ռայմին ոչնչացվել է․ Սպիտակ տուն

131

Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Կասիմ ալ Ռայմիին:

Սպիտակ տան կայքում այս մասին հայտարարություն է հրապարակվել, համաձայն որի՝ ալ Ռայմին սպանվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով Եմենում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում:

«Նրա մահն ավելի է քայքայում «Ալ Քաիդա»-ն Արաբական թերակղզում եւ «Ալ Քաիդա» գլոբալ շարժումը՝ մեզ մոտեցնելով այն սպառնալիքների վերացմանը, որոնք ստեղծում են այդ խմբավորումները մեր ազգային անվտանգության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։