Ադրբեջանական նավթի գինը շարունակաբար նվազում է

243

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել։ Ազերի-Չըրաղ –Գյունեշլլի նավթահանքում արդյունահանվող CIF տեսակի թեթև նավթի մեկ բարելի գինը իտալական Աուգուստա նավահանգստում փետրվարի 6-ին կազմել է 60․66 դոլար, ինչը նախորդ գնից փոքր է 0․87 դոլարով։ Համեմատության համար նշենք նաև, որ երկու շաբաթ առաջ՝ հունվարի 23-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 65․71 դոլար և դարձյալ նվազող արժեք էր։

Թուրքական Ջեյհան նավահանգստում Azeri Light տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 59․90 դոլար։ Այստեղ ևս մեկ բարելի հաշվով 0․89 դոլարով գնանկում է գրանցվել։ Հունվարի 23-ին նավթի այդ տեսակի գինը կազմել էր 64․36 դոլար/բարել։

Ադրբեջանը Azeri Light տեսակի նավթն արդյունահանում է 1997 թվականից և արտահանում Բաքու -Թբիլիսի-Ջեյհան և Բաքու –Սուպսա խողովակաշարով, ինչպես նաև՝ երկաթուղային ճանապարհով՝ դեպի վրացական Բաթումի նավահանգիստ։

Բաքու–Նովոռոսսիյսկ խողովակաշարով ռուսական սևծովյան Նովոռոսսիյսկ նավահանգիստ ուղարկվող ադրբեջանական URALS տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 52․69 դոլար, ինչը 1․16 դոլարով քիչ է նախորդ գնից։ Իսկ հունվարի 23-ին նույն շուկայում նավթի տվյալ տեսակի գինը կազմել էր 57․22 դոլար։

Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent Dated էտալոնային տեսակի նավթի գինը փետրվարի  6-ի դրությամբ կազմել է 53․97 դոլար՝ նվազելով 0․89 դոլարով։ Հունվարի 23-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է8 61․27 դոլար/բարել։