Հորդանանի թագավորի այցի շրջանակում Երևանում ընթանում է գործարար համաժողով

179

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում Երևանում փետրվարի 10-ին տեղ է ունենում Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հորդանանի Հաշիմյան թագավորության բարձաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական, հասարակական գործիչներ և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ համաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

Նշենք, որ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Հայաստանում է երկօրյա այցով՝ ՀՀ նախագահի հրավերով: